Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Ռոբերտ ՄԵԼՔՈՆՅԱՆ. Ամեն ինչ հարմարեցվել և հարմարեցվում է անձերին, նրանց «ճաշակներին»

Ռոբերտ ՄԵԼՔՈՆՅԱՆ. Ամեն ինչ հարմարեցվել և հարմարեցվում է անձերին, նրանց «ճաշակներին»
27.06.2014 | 15:49

Որ Աֆրիկյանների տունը որպես պատմամշակութային հուշարձան, որպես հնություն, որպես գեղեցիկ շենք պետք է պահել, դրա երկրորդ կարծիքը չկա: Պետք է պահել միանշանակ, բայց երբ նայում ես կողքի այլանդակ շենքերին, աղավաղված կառույցներին, ապա նկատում ես, որ այն բացարձակ «չի խոսում» ստեղծված այդ այլանդակ «ոճերի» հետ: Ուստի բնականաբար պետք է քանդվի: Ցավո´ք, բայց պետք է քանդվի:
Այս թեմային էլի եմ անդրադարձել, ու ցավալի է, որ Հին Երևան գոյություն չունի, այն ձևախեղվել է դեռևս խորհրդային իշխանության վերջին տարիներին և վայրենաբար շարունակվել անկախության տարիներին: Նախանձով ես նայում այլ քաղաքներին, որտեղ պահպանվել է տվյալ բնակավայրի պատմությունը, պահպանվել է հինը, պատմականը, որտեղ շատ ճաշակով և համաչափ գրեթե ամբողջությամբ պահպանվել կամ զուգակցվել են հինն ու ժամանակակիցը: Երևանի ճարտարապետությունը, քաղաքաշինությունը հեռու է բոլոր խելամիտ կանոններից, ամեն ինչ հարմարեցվել և հարմարեցվում է անձերին, նրանց «ճաշակներին»:
Ես սիրում եմ Երևանը, բայց սիրում եմ ի´մ Երևանը` 1970-80-ականների Երևանը, որտեղ գոնե ինչ-որ բան պահպանվել էր, և հնարավոր էր դեռևս պահպանել: Ի՞նչ խոսք, գեղեցիկ էր և ուներ իր ուրույն դեմքը, թաղված էր անտառների, ծառ ու ծաղկի մեջ: Հարկավոր էր պահել, դողալ յուրաքանչյուր հնության կամ հուշարձանի համար, պահել ու փայփայել և ոչ թե ավիրել բարբարոսի նման:
Իսկ Աֆրիկյանների տան դեպքում քաղաքացիական ակտիվիստները վստահ չեն, որ քանդելիս, տեղափոխելիս քարերը չեն ջարդվի կամ չեն կորի, որ անպայման կվերականգնեն, որ հերթական մի չինովնիկ կամայականորեն չի խաթարի վերականգնման աշխատանքներն ընդհանրապես: Մինչդեռ նման դեպքերում, երբ շենքը շատ օբյեկտիվ պատճառներով հնարավոր չէ պահպանել, այլ անհրաժեշտ է վերակառուցել այլ վայրում, պետք է լրջորեն քննարկել, որոշել տեղը, այդ գործընթացների պատասխանատուներին, կոնկրետ նախագիծ կազմել և ներկայացնել մասնագետների, հանրության քննարկմանը:
Եվ հերիք եղավ, «Հայաստան» հիմնադրամի, զանազան բարեգործական և այլ հիմնադրամների, այլ միջոցների շնորհիվ վերջապես հարկավոր է սկսել իրագործել «Հին Երևան» նախագծի իրականացման աշխատանքները, սկսել նախկինում քանդված շենքերի գույքագրումն ու ճշգրտումը:
Երևանի աղավաղված դեմքը վերականգնել է պետք ու հնարավորինս արագ:
Եվ Աստված կսիրեք, պահեք-պահպանեք գոնե Գյումրիի հին շենքերը, թաղամասերը, Գյումրիի առաջվա գեղեցիկ կոլորիտը:

Դիտվել է՝ 1758

Մեկնաբանություններ